Այսօր հրապարակում մեզ զորակցելու է գալու հայտնի երգչուհիներից մեկը. Վանեցյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որը արդեն 10 օր է՝ նստացույց է իրականացնում Ազատության հրապարակում, իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, թե ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառում խաղաղ ցուցարարների նկատմամբ:

«Ոստիկանությունը հավանաբար կարծում է՝ այդպես կկոտրի մեր կամքը կամ կզսպի այն հոսքը, որը պետք է դուրս գա փողոց», -ասել է նա:

Վանեցյանը նաև իր ընկերներին, բարեկամներին ու բոլորին հորդորել է գնալ Ազատության հրապարակ: «Յուրաքանչյուրիցդ է կախված, թե ինչ երկիր ենք մենք ունենալու: 19:00-ին տեղի կունենա հուժկու երթ: Այսօր Ազատության հրապարակում մեզ զորակցելու է գալու մեր հայտնի երգչուհիներից մեկը», -ասել է նա: