Սեդա Սաֆարյանը՝ ՍԴ դատավորի թեկնածու

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»

Հայաստանի կառավարության որոշման նախագծով փաստաբան Սեդա Սաֆարյանն առաջադրվում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ Նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 30-ի նիստի օրակարգում։

Նշենք, որ Հայաստանում Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, տասներկու տարի ժամկետով: Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից, որոնցից երեքն ընտրվում են Հանրապետության նախագահի, երեքը՝ Կառավարության, երեքը` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ: Դատավորների ընդհանուր ժողովը կարող է առաջարկել միայն դատավորներ: Նույն անձը Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ:

Սեդա Սաֆարյանը եղել է Մարտի 1-ի գործով նախկինում խորհրդարանում ձևավորված փաստահավաք խմբի անդամ: Բացի այդ, այժմ այդ գործով տուժողների ներկայացուցիչն է։