Մեր երկրում առկա «AstraZeneka» պատվաստանյութը ճանաչված է ԵՄ-ի կողմից․ ԱՆ

Առողջապահության նախարարությունից հայտնում են․

Անդրադառնալով ֆեյսբուքյան օգտատեր Մարկ Գրիգորյանի գրառմանը` առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մեր երկրում առկա «AstraZeneka» պատվաստանյութը ճանաչված է ԵՄ-ի կողմից:

Ներկայումս ընթանում է նաև պատվաստման հավաստագրերի փոխճանաչումը, որի դեպքում ԵՄ երկրները կճանաչեն ՀՀ-ում տրվող պտվաստման սերտիֆիկատները, իսկ մենք ԵՄ երկրներինը: Նշենք, որ գործընթացով զբաղվում է արտաքին գործերի նախարարությունը: