Փաշինյանի որոշումներով աշխատանքից ազատվել են ՊԵԿ նախագահի տեղակալի ԺՊ-ն ու ԱԻ նախարարի տեղակալը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով աշխատանքից ազատվել են ՊԵԿ նախագահի տեղակալի ԺՊ Արշակ Գասպարյանն ու ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանը:

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արշակ Գասպարյանին ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արկադի Բալյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից: