Կորոնավիրուսի դեմ պայքարին կմիանան Սպիտակի, Վեդու և Մարտունու ԲԿ-ները. Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսի դեմ պայքարին կմիանան Սպիտակի, Վեդու և Մարտունու ԲԿ-ները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին մոտակա մի քանի օրերին կմիանան Սպիտակի ԲԿ-ն (100 մահճակալ), Վեդու ԲԿ-ն (100 մահճակալ) և Մարտունու ԲԿ մեկ բաժանմունք (35-40 մահճակալ): Հիշեցնեմ նաև, որ մինչ այժմ արդեն իսկ գործարկվել էր մոտ 2000 մահճակալ այս խնդրի համար։

Մի կարևոր փաստ ևս. այսօր առաջին անգամ մեր նոր՝ Այրվածաքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա գործող տրիաժ կենտրոն ընդունված պացիենտներին համակարգչային տոմոգրաֆիա է արվել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում (հայտնի, որպես Ֆիզիկայի ինստիտուտի ցիկլոտրոն)»,-գրել է Փաշինյանը: