Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահը բերման են ենթարկվել

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահը բերման են ենթարկվել։ Տեղեկությունը հրապարակվել է Ղուկասյանի ֆեյսբուքյան էջում։

«Քիչ առաջ քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինները ապօրինի կերպով բերման ենթարկեցին Վարդան Ղուկասյանին և նրա թիկնապահին։ Սա գործող իշխանության հրահանգով իրականացված քայլ է՝ գյումրեցիների ձայնը լռեցնելու նպատակով։ Մարզային վարչության շենքի դուռը կրկին փակվել է նրա փաստաբանի առջև։ Կոչ ենք անում բոլոր գյումրեցիներին ինքնաբուխ կերպով հավաքվել շենքի մուտքի մոտ»,- նշված է հայտարարության մեջ։

Տեղեկացնենք, որ հունվարին Վարդան Ղուկասյանը հայտնել էր Գյումրիի ավագանու ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին։