Երևանում խաղադաշտում ձողից կախված տղամարդու դի է հայտնաբերվել

Երևանում խաղադաշտում ձողից կախված տղամարդու դի է հայտնաբերվել
Երևանում խաղադաշտում ձողից կախված տղամարդու դի է հայտնաբերվել

Սեպտեմբերի 14-ին, ժամը 07:00-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող թիվ 103 մանկապարտեզին հարակից խաղադաշտում ձողից կախված տղամարդու դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները ձողից կախված Գևորգ Բ.-ի (ծնված 1986 թ.) դին իջեցրել և մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:

Այս մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից: