Լավրովն ու Այվազյանը ծաղիկներ խոնարհեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված անմար կրակի մոտ

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի ուղեկցությամբ այցելեց «Հաղթանակ զբոսայգի» և ծաղիկներ զետեղեց Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված անմար կրակի հուշարձանին։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։