Այսուհետ կրծքով սնուցման խորհրդատուի կամ համապատասխան վերապատրաստում անցած բուժաշխատողի առկայությունը պարտադիր պահանջ կլինի հիվանդանոցային մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր բժշկական կազմակերպություններում` թե՛ Երևանում, թե՛ մարզերում, հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Մասնագետը կօգնի մայրիկներին ճիշտ կողմնորոշվել կրծքով կերակրման առաջին օրերին և խուսափել հնարավոր բարդություններից: