Իրանի դեսպանի սենսացիոն ակնարկները Ռուսաստանին ու Ադրբեջանին

Իրանի դեսպանի սենսացիոն ակնարկները Ռուսաստանին ու Ադրբեջանին
Իրանի դեսպանի սենսացիոն ակնարկները Ռուսաստանին ու Ադրբեջանին

Հայ-ադրբեջանական պատերազմի վերսկումը քիչ հավանական է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին: Նա անդրադարձավ Քարվաճառի վերջին դիվերսոին գործողությանը՝ նշելով, որ Իրանը դեմ է ցանկացած բռնության ու ծայրահեղականության:  Ըստ դեսպանի՝ իրենք այն համոզմունքն ունեն, որ ցանկացած տարաձայնություն պետք է խաղաղ ու երկխոսության միջոցով լուծում ստանա:

“Հաշվի առնելով, որ կան միջազգային սկզբունքներ, բռնությունը չպետք է իմաստ ունենա, պետք է հարգվեն միջազգային սկզբունքները: Եթե կա բանակցություն, ապա ինչո՞ւ պետք է ձեռքը մեկնել զենքին: Իրանը ցանկություն չունի, որպեսզի տարածաշրջանում անկայունություն լինի»,- ընդգծեց նա:

Մոհամմադ Ռեյիսին ևս մեկ անգամ հայտարարեց, որ եթե հակամարտող կողմերը ցանկություն ունենան, Իրանը կարող է նպաստել ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը:

Դեսպանն անդրադարձավ նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցին՝ նշելով, որ սպառազինությունը երբեք չի կարող անվտանգության գործոն լինել:

Նա հարցադրում արեց. “Կարո՞ղ եք մի երկիր ցույց տալ, որն անվտանգության հասած լինի կուտակված զենքի շնորհիվ կամ զանգվածային անվտանգության զենքերով: Նման բոլոր երկրների անվտանգությունը ցածր մակարդակի վրա է, և որևէ երկրի համար անվտանգություն չեն ապահովի անմեղ մարդկանց կոտորածները և ոչնչացումները”:

“Բոլորն իրենց բիզնեսի հետևից են ընկել և ուզում են գործարաններում կուտակված սպառազինությունը վաճառել: Բայց այդ զենքը որևէ ապահովություն չի բերելու, եթե դրանք կրակեն, խնդիր են ունենալու նաև զենք վաճառող երկրները”,- ընդգծեց նա:

Ադրբեջանի պահվածքի և դրան միջազգային հանրության կողմից համարժեք արձագանք չտալու վերաբերյալ հարցին դեսպանը նախ պատասխանեց, որ Իրանն իր հարևաններին մշտապես կոչ է անում հարգել միմյանց, քանի որ դա կնպաստի երկխոսությանը: “Եթե միջազգային հանրությունն արդարությունը պահպանի, երբեք ավելորդ խնդիրներ չեն լինի”,- ասաց նա: Կարդալ ավելին