Այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է. Փաշինյան

Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ զինված հարձակման հետևանքով զոհերի ճշգրտված թիվը այսօրվա դրությամբ 105 է: Այդ մասին քիչ առաջ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորի հարցին:

«Եվս մեկ անգամ գլուխ եմ խոնարհում մեր նահատակների առաջ», -հավելեց Փաշինյանը: