Ռուստամ Բադասյանը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը երեկ ստացել է կորոնավիրուսի դեմ «AstraZeneca» պատվաստանյութի առաջին դեղաչափը, հայտնում է նախարարի պաշտոնակատարի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։

Ռուստամ Բադասյանը բոլորին հորդորում է պատվաստվել, քանի որ հաջորդ ալիքի դեպքում արդեն մարդկային կյանքերի փրկությունը մեր պատվաստումներից է կախված լինելու։

Возможно, это изображение (1 человек и текст)