Ոչ աշխատանքային օրերի հարցով կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Ոչ աշխատանքային օրերի հարցով կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Ոչ աշխատանքային օրերի հարցով կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 5-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Փոխանցում է ԱԺ պաշտոնական կայքը:

Արտահերթ նիստ անցկացնելու առաջարկը կառավարությանն է: Օրակարգում մեկ հարց է՝ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը:

Նախագծով կառավարությունն առաջարկում է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կապակցությամբ հոկտեմբերի 11-12-ը հայտարարել ոչ աշխատանքային: