Ի՞նչ անել սնկից չթունավորելու համար. ԱՆ խորհուրդները

Ի՞նչ անել սնկից չթունավորելու համար. ԱՆ խորհուրդները
Ի՞նչ անել սնկից չթունավորելու համար. ԱՆ խորհուրդները

Հայաստանի տարածքում այս տարվա 1-ին կիսամյակում արձանագրվել է սնկից թունավորման 7 դեպք՝ 18 տուժածով, որից մինչև 14 տա րեկան երեխաների շրջանում` 1 դեպք՝ 2 տուժածով:

Դեպքերն արձանագրվել են Արարատի, Շիրակի, Արմավիրի, Լոռու և Կոտայքի մարզերում: Իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է սնկից թունավորման 32 դեպք՝ 43 տուժածով: «Սննդային թունավորման դեպքերը կանխարգելելու նպատակով առողջապահության նախարարության մասնագետները տեղերում իրականացրել են բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում:

Հիշեցնենք, որ սնկից թունավորման կլինիկական հիմնական ախտանշաններն են որովայնի կտրուկ ցավը, սրտխառնոցը, անընդհատ փսխումները, առատ քրտնարտադրությունը, թքահոսությունը, գլխապտույտը, գլխացավը, անհագ ծարավի զգացումը, հալյուտինացիաները` առանց քնկոտության, ցնորքը, գիտակցության կորուստը, դեմքի կարմրությունը, սրտխփոցը, վախի զգացումը, լյարդի ախտահարման արդյունքում` մեծացած և ցավոտ լյարդը, դեղնուկը, լյարդային կոման, երիկամների ախտահարում:

Հիվանդության առաջին նշաններն ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի։ Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է. սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ, չհավաքել սունկ ճանապարհների եզրերից, ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել, սնկերը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական առասպելները, ըստ որոնց թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը, չուտել հում սունկ, երեխաներին չկերակրել սնկով, աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ, սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր, թարմ սնկերը 1 օրից ավելի չպահել` նույնիսկ սառնարանային պայմաններում, չզբաղվել ինքնաբուժմամբ»,- ասված է հաղորդագրությունում: 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից