Փաշինյանը նշեց կորոնավիրուսի տարածման ամենամեծ օջախ հանդիսացող վայրը

Հայաստանում կորոնավիրուսի տարածման ամենամեծ օջախները բակերն են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 16-ին հրավիրված ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տարածման ամենամեծ օջախները բակերն են, տաղավարներն ու հարևանությունը: Շքամուտքում մեկ մարդ վարակվում է, հետո սկսվում է վարակը շղթայական տարածվել: Մեր մեթոդը մարդկանց հետո խոսելն է, չենք կարող ամեն քաղաքացու կողքը դնել ոստիկան»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը ևս մեկ անգամ կոչ արեց առանց դիմակի չհաղորդակցվել ընտանիքի անդամ չհանդիսացող մարդու հետ, պահպանել սոցիալական հեռավորությունը ու ախտահանել ձեռքերը: Փաշինյանը նշեց, որ դիմակով պետք է շփվել նաև ընտանիքի տարիքով ավագ անդամների հետո, որպեսզի նրանք չվարակվեն: