Երեկ արդեն, երկար ջանքերից հետո դիվանագիտական ֆրոնտում մի քանի հաղթանակներ արձանագրվեցին․ Գայանե Աբրահամյան

«Որպես Եվրանեսթ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար վերջին օրերին ամենժամյա կապի մեջ եմ Եվրախորհրդարանի եւ ԱԼԳ երկրների պատգամավորների հետ, որոնցից ոմանք հրապարակային դատապարտել են Ադրբեջանական ագրեսիան, Թուրքիայի ներգրավվածության մասով լուրջ մտահոգություններ հայտնել, շատերն էլ ներքին աշխատանք են իրականացնում խնդիրը բարձրացնելու համար, սակայն հրապարակային չեն խոսում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը։

«Աշխատանք եմ տանում նաեւ նախկին գործընկեր միջազգային լրագրողների հետ, որոնց շնորհիվ նաեւ աշխարհը սկսեց հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում։

Երեկ արդեն, երկար ջանքերից հետո դիվանագիտական ֆրոնտում մի քանի հաղթանակներ արձանագրվեցին։ Բարդ ու չերեւացող աշխատանք է տարվում բոլոր պատասխանատուների կողմից, հաճախ մի ողջ տարվա ջանք է դրվում մեկ բառի համար, որի մասին հետո որեւէ մեկը չի էլ իմանում, քանի որ մարտավարական իմաստով լուռ հաղթանակն առավել կարեւոր է այս ոլորտում։

Շնորհակալ եմ ԱԳՆ բոլոր գործընկերներին, Խորհրդարանական դիվանագիտության մեջ ներգրավված բոլոր պատգամավորներին` անկախ կուսակցական պատկանելությունից, այսօր բոլորս միասնական ենք կռվում արտաքին ֆրոնտում եւ դա է նաեւ հաղթանակի գրավականը։ #ՀԱՂԹԵԼԵՆՔՏղաներ ջան, Ձեր թիկունքը ամուր է, միայն թե դուք վերադարձեք։»