ԵՄ-ն եւ ԱՀԿ-ն Երկիր մոլորակի կենսոլորտի պաշտպանության գլոբալ համաձայնագրի մշակման կոչ են արել

Եվրամիության (ԵՄ) երկրների ղեկավարները եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առաջարկել են համավարակից հետո մշակել գլոբալ համաձայնագիր, որտեղ առաջին անգամ միավորված կլինեն մարդկանց, կենդանիների առողջության եւ «մոլորակի առողջության» հարցերը: Այդ մասին ասված Է Եվրամիության ղեկավար Շառլ Միշել եւ ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել Է մարտի 30-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք համոզված ենք, որ երկրները պետք Է միասին աշխատեն համավարակներին նախապատրաստման եւ դրանց պատասխանի նոր միջազգային համաձայնագրի վրա: Այդ համաձայնագիրը կներառի «միասնական առողջության» սկզբունքի (միջազգային) ճանաչումը, որը կմիավորի մարդու, կենդանիների եւ ամբողջ մոլորակի առողջությունը»,- նշված Է փաստաթղթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: