Մեծ Սարիար գյուղում մասնակցել ենք «Շիրակի ձմեռ-2022» ամենամյա փառատոնին․ Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղում մասնակցել է «Շիրակի ձմեռ-2022» ամենամյա փառատոնին։

«Այսօր Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղում մասնակցել ենք «Շիրակի ձմեռ-2022» ամենամյա փառատոնին, որը նաեւ հիանալի առիթ էր համայնքաբնակների հետ անմիջական շփվելու եւ նրանց խնդիրներին ծանոթանալու համար։

Նման միջոցառումները համայնքներում իրենց հետ բերում են տուրիստական հոսքեր եւ նպաստում համայնքների զարգացմանը։

Դեռ շատ անելիքներ ունենք Հայաստանում անցկացվող փառատոնների աշխարհագրության եւ մասշտաբների լայնացման տեսանկյունից։
Դե իսկ ձմեռային խաղերը եւ մարզաձևերը մարդկանց ջերմ մթնոլորտում համախմբելու եւ համայնքային կյանքի ակտիվացման լավագույն միջոցներից են»։