Անօդաչու թռչող սարքերի հետևանքով՝ 1 զոհ,8վիրավոր.ՊԲ

Ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող,տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Եվս 8 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ:

Հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնենք հաջորդիվ»,- ասված է հաղորդագրությունում։