Երիտասարդները դիմում-խնդրանք ուղղեցին Մարդու իրավունքների պաշտպանին

Երիտասարդները դիմում-խնդրանք ուղղեցին Մարդու իրավունքների պաշտպանին
Երիտասարդները դիմում-խնդրանք ուղղեցին Մարդու իրավունքների պաշտպանին

«Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագրի մի խումբ մասնակիցներ և կամավորներ երեկ հյուրընկալվել էին Պաշտպանի աշխատակազմի Շիրակի տարածքային գրասենյակում:

Երիտասարդ մասնակիցները Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման գործում կարևորեցին մարդու իրավունքների գերակայությունը:

Հանդիպման ընթացքում երիտասարդները բարձրացրեցին մի շարք հարցեր, որոնց լուծումը կենսական նշանակություն ունի քաղաքի բնակչության համար: Դրանցից թերևս ամենակարևորները սննդի սպասարկման ոլորտի թերացումներն են, ձյան հալոցներից առաջացած ճանապարհների անմխիթար վիճակը, փողոցների սառցակալաումները և այլն:

Քաղաքում մեծ խնդիր է նաև երթուղային տաքսիների անկանոն աշխատանքը, և հենց այս խնդիրը կանոնակարգելու կապակցությամբ երիտասարդները դիմում-խնդրանք ուղղեցին Մարդու իրավունքների պաշտպանին: