Սերժ Սարգսյանը ելույթ կունենա ՄԱԿ-ի ԳԱ 66-րդ նստաշրջանին

Ինչպես տեղեկացնում են նախագահականից, Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 22-ին կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 66-րդ նստաշրջանի բարձրաստիճան քննարկումներին, որտեղ նախատեսվում է նաեւ ՀՀ նախագահի ելույթը:
Այցի ընթացքում նախատեսվում է նաեւ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ:
Նյու Յորքում եւ այնուհետեւ Լոս Անջելեսում Սերժ Սարգսյանը կմասնակցի ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Սեպտեմբերի 27-ին Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա, որտեղ հանդիպումներ կունենա երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ:
Այցի շրջանակներում Հանրապետության ղեկավարը Փարիզի «Օլիմպիա» դահլիճում ներկա կգտնվի Շառլ Ազնավուրի՝ ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված համերգին:
Ֆրանսիայից Սերժ Սարգսյանը կմեկնի Լեհաստան՝ մասնակցելու Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովին:
© Medialab.am