Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, ռուս խաղաղապահների գործունեության և ԼՂ-ում մարդասիական առաքելության հետ կապված հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ այս համատեքստում ՌԴ նախագահը խորհրդակցության մասնակիցներին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցների մասին: