Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերն ավելացել են 26-ով՝ հասնելով 1039-ի

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակն ավելացել է 26-ով եւ հասել 1039-ի: Այս պահի դրությամբ բուժվել է 211 պացիենտ, փաստացի բուժվում է 814-ը: Բացասական թեսթեր՝ 7164: Մահվան դեպքերը՝ 14:

Այս մասին տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: