ՃՏՊ Շերամի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում

Ապրիլի 18-ին, ժամը 23:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շերամի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք. տուժածներ չկան: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Սերգեյ Ս.)  և «Mercedes-Benz G 500» (վարորդ՝ Ալբերտ Խ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենաները տեղի ուժերով հոսանքազրկվել են, և դադարեցվել է վառելիքի արտահոսքը:

Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ հաղորդագրությունը: