Նիկոլ Փաշինյանի խոստովանությունը՝ ՀԱԿ-ի ռեյտինգի անկման եւ ՀՀԿ-ի ձվերի մասին

Նիկոլ Փաշինյանի խոստովանությունը՝ ՀԱԿ-ի ռեյտինգի անկման եւ ՀՀԿ-ի ձվերի մասին
Նիկոլ Փաշինյանի խոստովանությունը՝ ՀԱԿ-ի ռեյտինգի անկման եւ ՀՀԿ-ի ձվերի մասին

«Ընտրություններից հետո պետք է մնան Հանրաետականի այն ձվերը, որոնք ընտրություններից առաջ բաժանում էին»,- այս խոստումը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տվել էր Ուշիում՝ ՀԱԿ-ի նախընտրական քարոզչության ժամանակ: Այսօր Aravot.am-ը պատգամավորից հետաքրքրվեց՝ արդյո՞ք մնացին միայն ձվերը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Հեսա, էս բյուջեն իմ գնահատականն արդեն ցույց տվեց: Ի՞նչ է դա նշանակում. դա նշանակում է, որ Հանրապետական մեծամասնությունը, Հանրապետական կառավարությունը, հասկանում եք, այստեղ քաղաքական կողմնորոշման խնդիր չի, քաղաքացիական զգացողության խնդիր է, որ Հանրապետական մեծամասությունը, կառավարությունը, իշխանությունը Հայաստանին այլեւս որեւէ բան տալ չի կարող: Եթե նույնիսկ հաշվի առնենք, որ ինչ-որ բան տվել է, թեեւ ես կարծում եմ, որ որեւէ բան չի տվել, անընդհատ այս կոներվացման պրոցեսն է գնացել: Այո, Հայաստանից մնացել է այս բյուջեի նախագիծը: Ուշադիր կարդաք, կտեսնեք ինչ է մնացել Հայաստանից: Նրանք ասում են՝ Հայաստանի վիճակը լավ չի եղել… ոչ ոք չի ասում՝ լավ է եղել Հայաստանի վիճակը, բայց խոսքը նրա մասին է, որ առնվազն ավելի վատ չլինի: Եկեք գնանք վերցնենք դպրոցներում աշակերտների ցուցանիշերը: Եկեք գնանք վերցնենք…սոցիալական ծախսերը կառավարությունը կրճատում է 2013-ին»: Կարդալ ավելին