Դասընթացի մասնակիցները պարտադիր կրում են դիմակ․ Ոչ ֆորմալ և շարունակական կրթության հաստատություններում նոր կանոններ են սահմանվել

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ոչ ֆորմալ և շարունակական կրթական հաստատություններում ՀՀ պարետի օգոստոսի 18-ի որոշմամբ աշխատանքի ընդհանուր կազմակերպման համար, մասնավորապես, սահմանվել է․

• Անհրաժեշտ է բացառել մարդկային կուտակում ենթադրող միջոցառումները և անցանց ժողովները` բացառությամբ բացօթյա տարածքներում իրականացվողների, իսկ դրա անխուսափելիության դեպքում՝ դրանք անցկացվում են առավելագույնը 20 հոգու մասնակցությամբ,
• Ուսումնական կենտրոնն ապահովվում է աշխատակիցների հաշվարկով դիմակների, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների առնվազն 1 շաբաթվա պաշարով, հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով։

‼️ Ուսումնական գործընթացի կազմակերպման համար, մասնավորապես, սահմանվել է.
• Դասընթացների տեսական մասն իրականացվում է բացառապես հեռավար եղանակով,
• Գործնական պարապմունքները, խմբային աշխատանքներն ու թեստավորումը կարող են իրականացվել առկա, եթե հեռավար կերպով դրանք անցկացնել հնարավոր չէ,
• Առկա եղանակով նշված աշխատանքներն իրականացնելիս անհրաժեշտ է ապահովել՝
ա. 20 քմ տարածքի հաշվով դասընթացի առավելագույնը 10 մասնակցի միաժամանակյա ներկայություն.
բ. դասասեղանների միջև 1.5 մետր հեռավորություն.
գ. յուրաքանչյուր դասասեղանին 1 մասնակցի խաչաձև նստեցում։

‼️ Անձնակազմի համար մասնավորապես սահմանվել է.
• Անհրաժեշտ է ապահովել աշխատողների ջերմաչափում՝ հեռավար կամ անհատական ջերմաչափով,
• Աշխատողները պարտադիր կրում են դիմակ,
• Ընդմիջումը և սննդի կազմակերպումն անհրաժեշտ է ապահովել 1.5 մետր սոցիալական հեռավորության պահպանմամբ: Սննդի կենտրոնացված կազմակերպման դեպքում այն ապահովվում է օդափոխվող տարածքում: Խոհանոցային հատվածի առկայության դեպքում ապահովվում է մեկանգամյա օգտագործման սպասք:

‼️ Մասնակիցների համար, մասնավորապես, սահմանվել է.
• Յուրաքանչյուր խմբի դասընթացն սկսելուց առաջ կատարվում է մասնակիցների ջերմաչափում հեռավար ջերմաչափով,
• Դասընթացի մասնակիցները պարտադիր կրում են դիմակ։

Անվտանգության ի՞նչ կանոններ են սահմանվել ոչ ֆորմալ և շարունակական կրթության հաստատություններում՝ ՀՀ պարետի 2020 թ….

Posted by ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am on Wednesday, August 19, 2020