Ակունքում կիրականացվի սուբվենցիոն երեք ծրագիր

Կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներով պայմանավորված՝ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության աշխատակիցները պարբերաբար շրջայցեր են կազմակերպում մարզի բոլոր այն համայնքներում, որտեղ հաստատվում են կորոնավիրուսով վարակվածության դեպքեր:

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Վարդանյանի տեղեկացմամբ՝ 2020 թվականի ապրիլի 20-ից ներառյալ, երբ մարզում առաջին անգամ հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության դեպք, վարչության կողմից իրավիճակը վերահսկվում է բոլոր համայնքներում, արվում են հնարավոր բոլոր քայլերը, որպեսզի կանխարգելիչ գործողությունները ծառայեցվեն բուն նպատակին: «Պարբերաբար շրջայցեր կատարում ենք այն բոլոր համայքներում, որտեղ ունենք հաստատված դեպքեր:

Համագործակցում ենք համայնքապետարանների, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ստորաբաժանումների, բուժհաստատությունների հետ, ինչի արդյունքում հունիսի 16-ի դրությամբ արդեն 13 համայնքներում վերջին շրջանում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքեր չեն արձանագրվել: Այդ ընթացքում մեր կողմից մարզի բուժհիմնարկներն ապահովվել են անհատական պաշտպանիչ միջոցներով:

Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ գրեթե բոլոր կառույցները հետեւում են պարետատան ցուցումներին, կատարվում են ախտահանումներ եւ ջերմաչափումներ, պահանջվող այլ միջոցառումներ: Մեր շրջայցերը կրելու են շարունակական բնույթ՝ մինչեւ համավարակի վերջնական նահանջը»,-ներկայացրեց վարչության պետը:

Այս մասին հայտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը։