Reuters․ Իրանն ու ԱՄՆ-ը կորցրել են համապարփակ խաղաղության հասնելու հույսը

«Իսլամաբադում նախորդ շաբաթ կայացած բանակցություններից հետո Իրանն ու ԱՄՆ-ը այլևս հույս չունեն հասնելու համապարփակ խաղաղության», – հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրանական երկու իրազեկ աղբյուրների։

Գործակալության զրուցակիցների պնդմամբ՝ այժմ կողմերը կենտրոնացած են հուշագրի մշակման վրա, որը թույլ կտա խուսափել հակամարտության վերսկսումից և որոշ չափով կարգավորել իրավիճակը Հորմուզի նեղուցում։