«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ուղղակի խցանվել է անցյալում․ Լենա Նազարյան. տեսանյութ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը խոսեց «հետհեղափոոխական ժողովրդավար երկրի ընդդիմության ինստիտուտի մասին»։ «Ցավով եմ նշում, որ անգամ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ուղղակի խցանվել է անցյալում։

Շատ հաճախ անհուսալի կերպով անցյալ համակարգին բնորոշ ընդդիմություն է ներկայանում իր մոտեցումներով, իր բառապաշարով, իր մտածելակերպով և վախերով»,- ասաց նա։

Ապա Նազարյանը, դիմելով Էդմոն Մարուքյանին, ասաց․ «Դուք կրկնում եք «Ելք» դաշինքը, մինչդեռ պետք է ելք գտնեք անցյալի ձևերից»։

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում։