Հնարավոր բոլոր միջոցներով, բոլոր խողովակներով միջազգային գործընկերներիս ներկայացրել եմ Ադրբեջանի հանցավոր գործողությունների մասին. Գայանե Աբրահամյան

Գայանե Աբրահամյանը գրում է.

«Սիրելի քաղաքացիներ,

Առավոտից հնարավոր բոլոր միջոցներով, խորհրդարանական դիվանագիտության բոլոր խողովակներով միջազգային գործընկերներիս ներկայացրել եմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի և լայնամասշտաբ հարձակման, քաղաքացիական բնակչության նկատմամբ հանցավոր գործողությունների մասին։

Պաշտոնական նամակներով դիմել եմ Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահներին եւ բոլոր պատվիրակներին, Եվրախորհրդարանի եւ Արեւելյան գործընկերության երկրների պատգամավորներին` կոչ անելով խստագույնս դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան և անհապաղ միջոցներ ձեռնարկել կանխելու իրավիճակի հետագա սրացումը։

Այսօր բոլորս գործում ենք միասնական` հանուն մեր երեխաների եւ հանուն ՀԱՂԹԱՆԱԿԻ»։

Սիրելի քաղաքացիներ,Առավոտից հնարավոր բոլոր միջոցներով, խորհրդարանական դիվանագիտության բոլոր խողովակներով միջազգային…

Posted by Gayane Abrahamyan on Sunday, September 27, 2020