Վերին Լարսի ճանապարհը ձյան պատճառով փակ է

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը նոյեմբերի 1-ի ժամը 18:00-ի դրությամբ կրկին փակ է։

Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Տեղեկացնում ենք, որ ձյան տեսքով տեղումները վերսկսելու պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը կրկին փակ է»,- տեղեկացնում է դեսպանությունը։