Բանակային միջադեպերը նվազե՞լ են

Բանակային միջադեպերը նվազե՞լ են
Բանակային միջադեպերը նվազե՞լ են

«Ինձ համար ցանկացած զինվորի կյանք թանկ է: Ամենաշատը ես եմ հանդիպում զոհված զինծառայողների ծնողների հետ, ինչ ասում են, գլուխս քաշ գցած լսում եմ: Բայց ես համոզված եմ, որ մենք կամաց-կամաց հասնելու ենք դեպքերի մինիմումի»,- այսօր «Բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդում» թեմայով խորհրդարանում կայացած լսումների ժամանակ ընդգծեց նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը:

Նա ասաց, որ արգելել է բանակի վերաբերյալ երկու արտահայտությունների արտաբերումը՝ «Բանակը հասարակության հայելին է» և «Բոլոր բանակներում էլ այդպիսի դեպքեր լինում են»: Նախարարի պաշտոնակատարը վստահեցրեց, որ բանակում տեղի ունեցող յուրաքանչյուր արտակարգ պատահարի, հանցագործության վերաբերյալ քննություն է իրականացվում, քրեական գործի հարուցման շրջանակներում այդ գործընթացը շարունակվում է, իսկ իր կողմից կազմված հրամանով պատժվում են բոլոր նրանք, ովքեր կանգնած են եղել հանցագործության հետևում կամ կարող էին կանխարգելել այն, բայց որևէ միջոց չեն ձեռնարկել:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/04/15/231095/