Տիգրան Արզաքանցյանը, Նատալիա Ռոտենբերգը, Արամ Սարգսյանն ու Նարինե Դիլբարյանը Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ, այցելեցին Սպիտակ, Վանաձոր։
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Արզաքանցյանը՝ լուսանկարներ հրապարակելով։
Կուսակցության ներկայացուցիչները նշեցին, որ մեր երկիրում առկա արտագաղթը վերածվել է ցավոտ խնդիրի, ուստի իրենք առաջարկում են նոր խորհրդարան, նոր կառավարություն և նոր Հայաստան։
Ժամանակն է, որպեսզի մեր արժանապատվությունը բարձրացնենք ամբողջ աշխարհի դիմաց, իր խոսքում նշեց Տիգրան Արզաքանցյանն ու հավելոց, որ միայն այդպես մենք կկարողանանք ապացուցել մեր ազգի հզորությունը։
ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՍԻՆ!
Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 10-ի նիստում քննարկեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցմանը վերաբերող հարցը: ԿԸՀ նիստում որոշում կայացվեց մերժել` փաստաթղթերում ի հայտ եկած անճշտությունների պատճառով։