Այսօր հարձակվել են Մռավի ուղղությամբ, չեն արձանագրել հաջողություն, և հարձակումը շարունակել են Օմարի ուղղությամբ․ ԱՀ նախագահ․ Տեսանյութ

Երեկ արդեն ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը շտապել է հայտարարել, որ մի շարք գյուղեր Ֆիզուլիի ուղղությամբ գրավել են, դա է պատճառը, որ այսօր այդ ուղղությամբ կիրառվել է ավելի քան 50 տանկ, որոնցից տասնյակը խոցվել է։ Այդ մասին քիչ առաջ ճեպազրույցում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ այսօրկեսօրից հետո լայնածավալ հարձակում է սկսել հակառակորդը Մռավ լեռան ուղղությամբ, որի մասին երեկ հայտարարել էին, թե իբր գրավել են։

«Հարձակվել են Մռավի ուղղությամբ չեն արձանագրել հաջողություն, բայց ինչպես երեկ, այսօր էլ նույն մարտական գործողությունները շարունակվել են Օմարի ուղղությամբ։ Ուզում եմ նշել, որ Ադրբեջանը շատ երկար է պատրաստվել այսօրվա պատերազմին։ Ես այսօր կարող եմ նաև փակագծեր բացել այն մասին, թե ինչ է կատարվել մեր կապի բնագավառում՝ ամիսներով պատրաստվել են այսօրվան, որպեսզի վնասազերծեն մեր կապի ուղղությունները», -հավելեց Հարությունյանը։

ԱՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԸ

ԱՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԸ

Posted by Արցախ / Տեղեկատվական շտաբ on Monday, September 28, 2020