«Մենք վճռականություն ենք հայտնում պայքարելու «беспредел»-ի դեմ». «Հարսնաքարի» միջադեպի բողոքի ակցիանները կշարունակվեն

«Մենք վճռականություն ենք հայտնում պայքարելու «беспредел»-ի դեմ». «Հարսնաքարի» միջադեպի բողոքի ակցիանները կշարունակվեն
«Մենք վճռականություն ենք հայտնում պայքարելու «беспредел»-ի դեմ». «Հարսնաքարի» միջադեպի բողոքի ակցիանները կշարունակվեն

«Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ բազմաթիվ քաղաքացիներ հունիսի 30-ին իրենց զայրույթն ու ցավն արտահայտելով՝ ուրբաթ դաժան ծեծի հետեւանքով հոսպիտալում մահացած Վահե Ավետյանի հիշատակին՝ մոմավառությամբ եւ վանկարկումներով, այսօր ժամը 13:00-ին կհավաքվեն՝ ՀՀ նախագահական նստավայրի մոտ՝ շարունակելու բողոքի ակցիան:
Հասարակական ցասումով լի քաղաքացիներն համախմբվելով առաջին հերթին ցանկանում են պատժված տեսնել ողբերգական միջադեպի բոլոր մեղավորներին:

«Մենք վճռականությունը ենք հայտնում պայքարելու «беспредел»-ի դեմ: Այսօրվա միասնականությունը ճնշում է գործադրում ընդհանրապես քրեաօլիգարխիկ երեույթների, իրենց հաստավիզ ախրանիկների ու տարբեր մականունավոր, ֆուտբոլի հետ կապ չունեցող ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարների վրա»,- ասում է «Բանակն իրականում» նախաձեռնության ակտիվիստ Ծովինար Նազարյանը:

Նա կոչ է անում քաղաքացիներին տանը չնստել, այլ միասնական պայքարել.

«Սա միայն Վահե Ավետյանի հարցը չէ, սա բոլորիս հարցն է»,-ասում է նա:

Ընդդիմադիր ՀԱԿ ներկայացուցիչ, մշակութաբան Արա Նեդոլյանը կարծում է, որ սա նոր քաղաքական ու հանրային մտքի արտահայտություն կլինի:

«Օլիգարխիկ իշխանության օրոք նման միջադեպը սովորական դեպք է համարվում, երբ գոյություն չունի օրենք, գույություն չունի պատասխանատվություն: Այսօր այս միասնական պայքարը դա փոխելու համար է կատարվում, եւ հասարակությունն արդեն համաձայն չէ, որ նման միջադեպը սովորական դեպք է»,-ասում է Արա Նեդոլյանը եւ հավելում, որ այս պայքարին միացել են շատ եւ շատ քաղաքացիներ, որոնք մինչ այդ մասնակցություն չեն ունեցել հանրային այլ միջոցառումներում:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի ուրոլոգիայի բաժնի պետ, մայոր 32-ամյա Վահե Ավետյանը մահացել է հունիսի 29-ի երեկոյան՝ 12 օր կոմայի մեջ գտնվելուց հետո: Դաժան ծեծի հետեւանքով ծայրահեղ վնասվել էր Վահե Ավետյանի գլուխը՝ ուղեղում առաջացել էր հեմատոմա, որի հետեւանքով գլխուղեղի մի կիսագունդը որոշ չափով տեղափոխվել է մյուս կիսագնդի մեջ:

Հունիսի 17-ին՝ ծեծից հետո, գիշերը 03:00-ին նա հոսպիտալ էր տեղափոխվել եւ ենթարկվել գանգուղեղի վիրահատության: Սակայն անգամ երկրորդ վիրահատությունից հետո 12 օր կյանքի ու մահվան հետ կռիվ տալուց հետո մահացել է:

Գործի կապակցությամբ ձերբակալվել էին 7 հոգի՝ ռեստորանային համալիրի 5 անվտանգության ծառայող, 1 մենեջեր եւ 1 մատուցող:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am