Ադրբեջանը կրակ է բացել Իշխանասարի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:40-13:50-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Իշխանասարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։