Սուտ մատնության հիմքով քրեական հետապնդումը խիստ խնդրահարույց է. Սաքունց

Սուտ մատնության հիմքով քրեական հետապնդումը խիստ խնդրահարույց է, հատկապես, եթե այդ սուտ մատնության համար հիմք է համարվում պաշտոնատար անձի վերաբերյալ ցանկացած բնույթի հայտարարությունը, կամ կարծիքը, կամ պնդումը։

Այս մասին գրում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը իր Ֆեյսբուքի էջում:

«Լրացուցիչ պարզաբանումներ պետք է տրվեն այսօր հարուցված գործով։

Ծանոթություն։

Անկախ անձի նկատմամբ հանրային վերաբերմունքից, նրա կարծիքների, հայացքների հետ համաձայն լինելուց կամ չլինելուց, չպետք է կատարվեն գործողություններ իրավապահ մարմինների կողմից, որի հետևանքով կարող են խախտվել նրա մարդու իրավունքները»։