Արցախի հանրակրթական դպրոցներում սկսված է 1-ին դասարանցիների ընդունելությունը

ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ ԱՀ հանրակրթական դպրոցներում սկսված է 1-ին դասարանցիների ընդունելությունը:

Երեխային դպրոց ընդունելու համար ծնողը ներկայացնում է.

տնօրենին ուղղված դիմում,

 բնակության վայրից տեղեկանք,

ծննդյան վկայականի կամ անձնագրի բնօրինակը և պատճենը (տնօրենի՝ «Իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ պատճենը պահպանվում է սովորողի անձնական գործում),

 երկու լուսանկար` 3 x 4 չափսի,

առկայության դեպքում` «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ» վկայագիրը: