Հայտնաբերվել է անհետ կորած ադրբեջանցի զինծառայողի դին. «Ազատություն»

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է հունիսի 9-ին Նախիջևանում անհետ կորած զինծառայող Ջեյհուն Հուսեյնովի դին հայտնաբերելու մասին։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Գերատեսչության փոխանցմամբ, զինծառայողի մարմինը հայտնաբերվել է Շարուրի շրջանի Գյունուտ գյուղի մերձակայքում։

Ադրբեջանական կողմը հավելյալ մանրամասներ չի հաղորդում՝ նշելով միայն, որ զինծառայողի մահվան հանգամանքները հետաքննվում են։