Լևոն Արոնյանը կխաղա Մամեդյարովի հետ

Ավարտվեց Aimchess US Rapid առցանց անցկացվող արագ շախմատի նախնական փուլը: Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը, 15 հնարավորից վաստակելով 9,5 միավոր, Ֆրանսիան ներկայացնող իրանցի գրոսմայստեր Ալիռեզա Ֆիրուջայի հետ բաժանեց 3-4-րդ տեղերը:

Փլեյ-օֆֆում մեր հայրենակիցը կհանդիպի ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ, որը 9 միավորով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենն այս փուլում կհանդիպի լեհ Յան Քշիշտոֆ Դուդայի հետ: Այսօր կկայանան քառորդ եզրափակիչ մրցամարտի առաջին չորս պարտիաները: Հաղթանակ կտանեն առաջինը 2,5 միավոր վաստակող շախմատիստները:

Լևոն Արոնյանը մրցամարտը կսկսի սպիտակ խաղաքարերով: