Իրանում եւս երկու մարդ Է մահացել կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից

Իրանի իշխանությունները հայտնել են Մարկազի կենտրոնական նահանգում կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահվան երկու նոր դեպքի մասին: Համապատասխան հայտարարությունը փետրվարի 25-ին արել Է Սավե քաղաքի բժշկական համալսարանի ղեկավար Աբաս Նիկրավեշը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անալիզների արդյունքները ցույց են տալիս, որ վերջին երկու օրում Սավեի շրջանում մահացած երկու պացիենտների մոտ կորոնավիրուս Է եղել»,-նրա խոսքը մեջբերել Է ISNA գործակալությունը: Նիկրավեշը հավելել Է, որ խոսքը վերաբերում Է 82 եւ 78 տարեկան երկու կանանց:

Այսպիսով, Իրանում կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահվան դեպքերի թիվը հասել Է 14-ի: Իրանի առողջապահության նախարարությունը փետրվարի 19-ին հայտնել Է երկրում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի մասին: Վարակվածներ են հայտնաբերվել Ղոմում: Պաշտոնական տվյալներով՝ Իրանում կորոնավիրուսով վարակված Է մոտավորապես 60 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ի: