ֆրանսիական կողմին ներկայացվել է ՀՀ ՊԵԿ ռազմավարությունը

ֆրանսիական կողմին ներկայացվել է ՀՀ ՊԵԿ ռազմավարությունը
ֆրանսիական կողմին ներկայացվել է ՀՀ ՊԵԿ ռազմավարությունը

Պետական եկամուտների կոմիտեում հունիսի 19-ին կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության (AgenceFrançaise de Développement – AFD) Միջին Արևելքի, Արևելյան Եվրոպայի և Ասիայի գրասենյակի փոխտնօրեն Մարի Բյոռնսոն-Լանգենի կողմից գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպման ընթացքում ֆրանսիական կողմին ներկայացվել է ՊԵԿ ռազմավարությունը, առաջնահերթությունների և ընթացիկ մարտահրավերների վերաբերյալ կոմիտեի ղեկավարության տեսլականը: Կողմերըկարծիքներ են փոխանակել AFD-ի կողմից ֆինանսավորվողծրագրերի վերաբերյալ: Մասնավորապես, քննարկվել է «ExpertiseFrance»-ի կողմից ՊԵԿ-ին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ ծրագիրը, որը մեկնարկելու է 2019 թվականին: Այնուղղված էաջակցելու ստվերային տնտեսության դեմ պայքարի մասով ՊԵԿռազմավարության իրագործմանը:Պատվիրակության անդամներըհայտնելեն, որ հուլիսին «ExpertiseFrance»-ի ներկայացուցիչները ժամանելու են Երևան, ևայդ ժամանակահատվածում ակնկալվում է պաշտոնապես ստորագրել ծրագրի իրագործման վերաբերյալ երկկողմանի պայմանագիր: Ներկայացուցիչներն այդ ընթացքում նախատեսում են հանդիպել նաև ՊԵԿ շահագրգիռ ստորաբաժանումների և այլ գերատեսչությունների փորձագետների հետ:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին