«Սա խորհրդարանի ինքնավարկաբեկման ցցուն դեպք է». Ռոբերտ Քոչարյանն աջակցությունն է հայտնում Օսկանյանին

«Սա խորհրդարանի ինքնավարկաբեկման ցցուն դեպք է». Ռոբերտ Քոչարյանն աջակցությունն է հայտնում Օսկանյանին
«Սա խորհրդարանի ինքնավարկաբեկման ցցուն դեպք է». Ռոբերտ Քոչարյանն աջակցությունն է հայտնում Օսկանյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է տարածել Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու առիթով, որը ներկայացնում ենք ստորեւ:
«Ուշադրությամբ ծանոթացա «գործի» հրապարակված նյութերին և չկարողացա գտնել գլխավոր հարցի պատասխանը` ինչ գործ ունեն ԱԱԾ-ն, դատախազությունն ու խորհրդարանը Ջոն Հանթսմանի, Վարդան Օսկանյանի և նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի բարիդրացիական հարաբերությունների հետ:
Սա խորհրդարանի ինքնավարկաբեկման ցցուն դեպք է` երկրի վարկին հասցված բացասական հետևանքներով: Իսկ դա ամենևին էլ այն չէ, ինչի կարիքն այսօր Հայաստանն ունի: Վարդան Օսկանյանը ամենահաջողակ նախարարներից էր և իշխանության փորձությանը դիմացած հայ քաղաքակական գործիչներից մեկն է:

Արդյունավետ ու ազնիվ էր ինչպես նախկինում` իշխանության մեջ, այնպես էլ` հիմա: Բացառիկ արդարամիտ է, և սա հազվադեպ որակ է մեր քաղաքական իրողություններում: Այդպիսի որակների և վաստակի համադրություն ունեցող մարդկանց պետք է փայփայել, այլ ոչ թե հետապնդել, թեկուզ հանուն սեփական հեղինակության: Առավել ևս, որ նա շատ լուրջ ընտրազանգված ունեցող կուսակցություն է ներկայացնում:

Այս ամբողջ պատմության անհեթեթությունը հիասթափեցնող է: Ցավում եմ կատարվածի համար և իմ համակրանքն ու աջակցությունը հայտնում Վարդան Օսկանյանին»:

© Medialab.am