Սյունիքի մարզպետն այցելել է վերակառուցվող Սիսիանի ԲԿ ու ծանոթացել շինաշխատանքների ընթացքին

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը դեկտեմբերի 10-ին այցելել է վերակառուցվող Սիսիանի բժշկական կենտրոն ու ծանոթացել շինաշխատանքների ընթացքին։

Մարզպետին են ներկայացվել նաեւ կենտրոնի ընթացիկ խնդիրները, որոնցից շտապօգնության մեքենայի հարցը լուծում կստանա, մյուսները քննարկման փուլում են։

Այս մասին  հայտնում են Սյունիքի մարզպետարանից: