Պատրաստվում է ՄԻՊ-ի հայտարարությունն Ադրբեջանում բացված «պուրակում» արցախյան պատերազմին առնչվող ցուցադրությունների վերաբերյալ

ՄԻՊ հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացնում է․ «Հաշվի առնելով լրատվամիջոցների հարցումները՝ տեղեկացնում ենք, որ պատրաստվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ հայտարարությունն Ադրբեջանում բացված այսպես կոչված «պուրակում» արցախյան պատերազմին առնչվող ցուցադրությունների վերաբերյալ:

Այս պահին միայն արձանագրում ենք, որ տեղի ունեցածն ապացուցում է այն, ինչ մշտապես հայտարարում է Մարդու իրավունքների պաշտպանը.

խաղաղասիրությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց մենք չպետք է թույլ տանք, որ մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ. դա պարզապես շղարշ է` նախատեսված միջազգային հանրության համար»: