ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հատուկ նիստում կորոշի մինչև հանրաքվեի օրը ձեռնարկելիք քայլերը

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հատուկ նիստ կհրավիրի՝ որոշելու, թե ինչ քայլեր է ձեռնարկելու մինչև սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը:

«Մենք խմբակցության հատուկ նիստ ենք գումարելու և քննարկելու, թե ինչպիսի քայլեր ենք ձեռնարկելու մինչև հանրաքվեի օրը»,- ասաց Սիմոնյանը: