Վարչապետն Արթուր Վանեցյանից գեներալի ուսադիրները պետք է վերցնի. Լևոն Շիրինյան. Տեսանյութ

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը վստահ է՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը քաղաքական դաշտում հաջողելու շանս չունի։  Նա այդ մասին նշեց Factor.am-ի հետ զրույցում։

Շիրինյանը չի բացառում, որ նախկին պաշտոնյայի կողքին նախորդ իշխանության ներկայացուցիչներ են կանգնած։ Եվ հաշվի առնելով Վանեցյանի կողմից պարբերաբար արվող քաղաքական հայտարարությունները՝ պետք է հստակ քայլերի դիմել։

«Վարչապետն Արթուր Վանեցյանից գեներալի ուսադիրները պետք է վերցնի»,-շեշտեց Շիրինյանը։