Թանգարանները, գրադարանները, թատրոնները սպասում են Ձեզ. Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ  նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում գրել է.

«Ուրախությամբ պետք է նշել, որ վաղվանից սկսած և առաջիկա օրերին մշակութային հաստատությունները կսկսեն ընդունել մեր քաղաքացիներին և հյուրերին` պահպանելով հակահամաճարակային և սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները:

Հետևե՛ք թանգարանների, գրադարանների, թատրոնների ու համերգասրահների, մշակութային պոակների պաշտոնական կայքերի և սոցցանցերի հաղորդագրություններին` տեղեկանալու բացման օրերի ու ժամերի, ներկայացումների ժամանակացույցերի մասին:

Շնորհավորում եմ բոլորիս մշակութային կյանքի վերականգնման առիթով»: