Հունաստանը կոչ է անում Ադրբեջանին՝ ապահովել Լաչինի միջանցքով երկկողմ տեղաշարժման և երթևեկության ազատությունն ու անվտանգությունը

Հունաստանը կոչ է անում Ադրբեջանին՝ ապահովել Լաչինի միջանցքով երկկողմ տեղաշարժման եւ երթեւեկության ազատությունը եւ անվտանգությունը:

«Հունաստանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին առանց որեւէ նախապայմանների ապահովել երկկողմ տեղաշարժման եւ երթեւեկության ազատությունը եւ անվտանգությունը Լաչինի միջանցքով` համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության։ Տեղի բնակչությունը չպետք է բախվի դժվարությունների եւ տագնապի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Հունաստանի Արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ: