Օնլայն տաքսիները կհարկվեն

ԱԺ-ն ընդունեց օրինագիծը, համաձայն որի՝ օնլայն տաքսիները հաջորդ տարվանից կհարկվեն։ 

ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշեց, որ օնլայն տաքսիների ոլորտը օրենսդրորեն չի կարգավորվում, ինչի հետևանքով ոլորտում բացակայում են վերահսկման հստակ մեխանիզմները․ 


«Օրենսդրական փաթեթով առաջարկվում է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության հասկացությունը սահմանել որպես ոչ կանոնավոր ուղևորափոխադրում, էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման պատվերներ ձևակերպելու և փոխանցելու գործունեությունը սահմանել ծանուցման ենթակա գործունեություն, սահմանել պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային կիրառության և պատվիրատուին էլեկտրոնային կտրոնի տրամադրման պահանջ։ Յուրաքանչյուր փոխադրման համար սահմանել արտոնագիր տրամադրելու պահանջ, որի պետական տուրքը, կանխիկ դրամով վճարման դեպքում, 2024թ. սեպտեմբերի 1-ից կկազմի ընդհանուր արժեքի 2%–ը, 2025թ. հունվարի 1-ից՝ 3,5%–ի չափով, 2026թ․ հունվարի 1-ից՝ 5%–ի չափով։ 


Անկանխիկ վճարումների դեպքում․ 2024թ. սեպտեմբերի 1-ից՝ 1,5%–ի չափով, 2025թ. հունվարի 1-ից՝ 2,5%–ի չափով, 2026թ. հունվարի 1-ից՝ 4%–ի չափով»։